Ամերիկացի ոստիկաններին բանակային տեխնիկայով զինելու հարցի քննարկման լույսի ներքո Լոս Անջելեսի միավորված դպրոցական շրջանի տրամադրության տակ հայտնվել են հատուկ միջոցներ:
Ֆերգյուսոն քաղաքում անկարգություններից մեկ շաբաթ անց ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ոստիկաններին անհատույց փոխանցել է դուրս գրված զրահամեքենաներ ու նռնականետներ:
Ինչպես հայտնում է CBS LA-ն, ռազմական տեխնիկան ներառում է 14 տոննայանոց զրահամեքենա՝ յուրաքանչյուրը 733 հազար դոլար արժողությամբ:
Ավելի վաղ դրանք օգտագործվել են ամերիկացի ծովային հետևակայիններին Իրաքի ռազմական գործողությունների գոտիներ տեղափոխելու համար:
Շրջանի ղեկավարությունը, սակայն, մտադիր չէ հետագայում ևս պահել ռազմական տեխնիկան իր տարածքում: Մասնավորապես, նրանք ցանկանում են ազատվել նռնականետներից, քանի որ դրանք երբևէ չեն կիրառվել ըստ նշանակության: