BuzzFeed-ը ձգտում է շահույթի մեծ մասը ստանալ տեսանյութերից՝ հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ընկերության նոր նախագահ Գրեգ Քոուլմանին: «Բավական մեծ հնարավորություն կա, որ մեր տեսաբիզնեսն ավելի մեծ լինի, շատ ավելի մեծ, քան մեր վեբ-բիզնեսը»,- ասել է Քոուլմանը:
Առցանց մեդիա-ընկերությունը, որը հայտնի է դարձել հետաքրքիր հոդվածների և գեղեցիկ կենդանիների լուսանկարների շնորհիվ, անցած ամիս Andreessen Horowitz վենչուրային հիմնադրամից 50 մլն դոլար ստանալուց հետո ծրագրում է ավելի շատ ներդրում անել տեսանյութերում:
BuzzFeed-ը 2008-ին ստեղծել է ամերիկացի ինտերնետ-ձեռնարկատեր Ջոնա Փերեթթին: Սկզբում BuzzFeed-ը ստեղծվել է որպես «վիրուսային» կոնտենտի ագրեգատոր, որով օգտատերերն ակտիվորեն կիսվում են սոցցանցերի իրենց էջերում: