Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի խաղը` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի` «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը: Հիշեցնենք` մյունխենցիները սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության են հասել «քաղաքայիններ»-ի նկատմամբ:
«Մենք շատ բարդ խմբում ենք: Դուք տեսաք, թե ինչի է ընդունակ «Ռոմա»-ն: Ես երջանիկ եմ, քանի որ մենք ավելի լավ էինք խաղում, քան նախորդ հանդիպմանը, ավելի բարձր մակարդակ ապահովեցինք: «Բավարիա»-ն արժանի էր հաղթանակի:
Հանդիպման սկզբնամասում խաղի վերահսկողության հետ կապված խնդիրներ ունեինք, մանավանդ խաղադաշտի կենտրոնում: Այնուհետև սկսեցինք ավելի լավ անել դա: Ես գոհ եմ»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: