Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանը կլինի եվրասիական, կամ չի լինի ընդհանրապես․ Ալեքսանդր Դուգին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միջազգային եվրասիական շարժման» առաջնորդ, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը:

– Պարոն Դուգին, օրերս Ուելսում կայացավ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, որի ընթացքում կայացվեցին որոշումներ` ի պաշտպանություն Ուկրաինայի, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, որոնց առանցքը տարածքային ամբողջականության սկզբունքն է: Ինչպե՞ս են այս որոշումներն անդրադառնալու Ռուսաստանի քաղաքականության վրա մեր տարածաշրջանում, այսինքն` ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի պատասխանն Արևմուտքի այս որոշումներին:

– Ռուսաստան-ՆԱՏՕ, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները խորապես   հասկանալու համար անհրաժեշտ է նախ վերլուծել, թե ով ով է: ՆԱՏՕ-ն իրենից ներկայացնում է միաբևեռ աշխարհի ամենաագրեսիվ իմպերիալիստական ուժը, դա գլոբալ Արևմուտքի այն գործիքն է որի միջոցով նա չեզոքացնում է իր ճանապարհին կանգնած ուժերին: Ուստի իրականում Ռուսաստան-ՆԱՏՕ-ի անդամ երկրներ հարաբերությունները չեն կարող սիմետրիկ լինել, քանի որ խոսքը հեգեմոնի և երկրորդական տերությունների հարաբերությունների մասին է: Ռուսաստանն ուղիղ մարտահրավեր չի կարող նետել ՆԱՏՕ-ին, մյուս կողմից՝ չի կարող ընդունել այս ճնշումները: Սա, ի դեպ, այդքան էլ պարզ խնդիր չէ: Երկու մոտեցում կա Ռուսաստանում. առաջինը ենթադրում է ԲՐԻՔՍ երկրների հետ մեկ այլ համակարգի ձևավորումը, որը կհակակշռի Արևմուտքին, մյուսը` Արևմուտքի համար վասալային հարաբերությունների ձևավորումը: Այս երկու բևեռները` հայրենասերներն ու Արևմուտքի «վեցերորդ շարասյունն» են թելադրում Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման ուղին:

Հիմա ընթանում է Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարում, Արևմուտքում, ՆԱՏՕ-ում անցնում է այն երկրների կարծիքը, որոնք կողմ են Ռուսաստանի հետ պատերազմելուն, սահմանների մոտ զորքեր տեղակայելուն: Արդեն սկսվել էին տնտեսական ճնշումներ Ռուսաստանի նկատմամբ, հիմա դրան ավելացան քաղաքական ճնշումները, բաց է մնացել միայն ռազմական հակամարտությունը: Բայց, իհարկե, «վեցերորդ շարասյունը»` ի դեմս Սուրկովի և նման դեմքերի, պատրաստ է ամեն ինչի Արևմուտքի համար և նրանց շնորհիվ էլ ուկրաինական հարցում ունեցանք Մինսկյան հրադադարը:

Հիմա, ենթադրելով ամեն ինչից, կարող եմ ասել, որ այս փուլում Արևմուտքը հաղթում է, իսկ Ռուսաստանն այս փուլում իր դիրքերը վերականգնելու համար այլ քայլերի պետք է գնա, որը Պուտինի օրոք անհնար է, համապատասխանաբար նա ուղիղ կապիտուլյացիայի չի գնա: Ուստի կարելի է ասել, որ Ռուսաստանի պատասխանը հետևյալն է լինելու` Ռուսաստանն ամրապնդվելու է իր ռազմական միությամբ` ՀԱՊԿ-ով, տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների ամրապնդմամբ ու ԲՐԻՔՍ երկրների հետ հարաբերությունները խորացնելով:

– Հաշվի առնելով առկա և տնտեսական, և քաղաքական դժվարությունները` Եվրասիական տնտեսական պրոյեկտները զարգացման ի՞նչ փուլում են գտնվում և կարո՞ղ են այս փուլում շարունակել զարգանալ, թե՞ սառեցված են:

– Եվրասիական ինտեգրացիայի հետ կապված իրավիճակը պարզ չէ: Եվրասիական տարածքն ամբողջությամբ ինտեգրելն անհրաժեշտություն է, բայց Ռուսաստանը անջատողական սկզբունքով է գործում այս դեպքում: Մենք սովորաբար հաջողություն ունենում ենք այն դեպքում, երբ Պուտինը սկսում է Արևմուտքին համարժեք պատասխանել ու վճռական որոշումներ կայացնել, ինչպես ինքն Արևմուտքը, ուստի մենք առաջ ենք գնում այն ժամանակ, երբ Պուտինը վճռական ու կտրուկ է, իսկ երբ թուլանում է Պուտինի կամքը, ակտիվանում է «վեցերորդ շարասյան» աշխատանքը: Պետք է նկատել, որ եվրասիական երկրներում` Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում, բոլորը չէ, որ կողմ են այդ ինտեգրացիային, այս երկրներում գործում է արևմտյան քարոզչամեքենան, կան նաև ազգայնական տրամադրություններ, որոնց արդյունքում եվրասիական պրոյեկտները դիտարկվում են, որպես ռուսական իմպերիալիզմի սպառնալիք:

Եթե այս ամենը համադրենք, ապա մենք ստանում ենք հզոր մի մեքենա, գործիք, որը տապալում է եվրասիական նախաձեռնությունները: Հետսովետական տարածքում գործող այդ արևմտյան ցանցն ամեն հնարավորություն օգտագործում է ԵՏՄ զարգացումը խափանելու համար: Սա շատ լուրջ պայքար է, ուստի դժվար է միանշանակորեն խոսել այդ պրոյեկտների հաջողության կամ անհաջողության մասին: Իրականում կան շատ տարբեր փուլեր, տարբեր հոսքեր, ու ինչն է խնդիրը՝ մենք չենք ձևավորում արևմտյան ցանցին այլընտրանք: Այսինքն` մենք տեսնում ենք, որ Արևմուտքն աշխատում է հասարակությունների հետ, այնինչ մենք դա չունենք, մենք չունենք մի ցանց, որն աշխատում է Հայաստանին Ռուսաստանին մոտեցնելու համար, չկա այդպիսի որևէ ձևաչափ: Հետսովետական տարածքում Արևմուտքի ներդրած ցանցը չափազանց արդյունավետ է գործում, որի առջև չկա որևէ սիմետրիկ հակակշիռ այլ ցանց: Սա մեր ինտեգրացիայի ռազմավարական բացթողումն է: Այսինքն` մեր ինտեգրացիան կախված է միայն մեր նախագահներից և նրանց ցանկությունից, բայց պետք է հասարակություններն իրենք դա առաջ մղեն, մարդիկ պետք է իմանան, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական միությունը, ինչի համար է այդ միությունը, այս աշխատանքին պետք է միանան մտավորականների ակումբները, ցանցերը, պետք է համատեղ ուսումնական ծրագրեր իրականացվեն, այսինքն` պետք է ձևավորվի մի ընդհանուր դաշտ, մի համաեվրասիական դաշտ, որով կապահովվի անընդհատ կապը: Սրանով մենք ընդհանրապես չենք զբաղվում:

Ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր է առաջանում այդ պրոյեկտների հետ կապված կամ Հայաստան-ԵՏՄ մերձեցման ճանապարհին, մենք մտածում ենք, որ սա ողբերգություն է, դրանք դատապարտված պրոյեկտներ են, բայց անակնկալ կերպով մեր նախագահներն այդ հարցերը լուծում են, այնինչ կենցաղային հարցերը լուծելու համար մենք կարող էինք օգտագործել ամենաարդյունավետ գործիքը:

Ամփոփելով` նշեմ, որ եվրասիական ինտեգրացիոն միասնական ցանցի բացակայությունը չափազանց վտանգավոր բաց է, որի հետևանքով շատ գործընթացներ արգելակվում են: Դեռ շատ մարտահրավերների ենք հանդիպելու, սա մի երակարաժամկետ գործընթաց է:

– Այսինքն` Դուք անհրաժեշտ եք համարում նաև եվրասիական արժեքային համակարգի ձևավորումը:

– Այո, շատ ճիշտ եք: Եվրասիական արժեքներ, ինտեգրացիայի եվրասիական գաղափարախոսություն պետք է ձևավորվի: Մենք այս հարցի ուղղությամբ երբեք չենք աշխատել, քանի որ ստացվում է, որ եվրասիական ինտեգրացիան իրենից ներկայացնում է տնտեսական ինտեգրացիա, այնինչ սա քաղաքական պրոյեկտ պետք է լիներ: Մեկ այլ վտանգ կա նաև այն բանի հետ կապված, որ պրոյեկտը տնտեսական է, երկրներին միացնում է տնտեսական շահը, իսկ երբ այդ շահը մի օր պակասում է,- իսկ նման բան հաճախ է պատահում,- երկրների հետաքրքրություններն ու ծրագրերը փոխվում են: Միայն մշակույթը, նույնական ճակատագիրն ու քաղաքակրթական ընդհանրությունը կարող են եվրասիական երկրներին իսկապես երկարատև միացնել: Մեզ շատ բան է կապում, որոնց մասին մենք չենք խոսում, ինչը սխալ է:

– Ամեն դեպքում Հայաստանը կկարողանա՞ միանալ ԵՏՄ-ին, այն ժամկետներում, որոնք դրված են շրջանառության մեջ, նշվել է հոկտեմբերի մասին:

– Աշխարհաքաղաքականության մեջ շատ բարդ է կանխագուշակել, թե որքան ժամանակ կպահանջվի այս կամ այն գործընթացն առաջ մղելու և ավարտին հասցնելու համար: Հայաստանը պատկանում է եվրասիական տարածքին և քաղաքակրթությանը, լինելով կովկասյան, քրիստոնեական երկիր, ավանդաբար Եվրասիայի աշխարհաքաղաքական քարտեզում իր ուրույն տեղն ունեցող, ուստի Հայաստանի տեղը Եվրասիայում է: Հայաստանն այլ տեղ չունի պարզապես. կամ Հայաստանը կլինի եվրասիական, կամ չի լինի ընդհանրապես: Բայց թե ինչ ռիթմով, ինչ դինամիկայով, ինչպես և երբ դա տեղի կունենա, ես դժվարանում եմ ասել, քանի որ Հայաստանի ինտեգրացիան կարող է կարճ ժամանակ պահանջել, բայց կարող է նաև երկար ժամանակ պահանջել: Սա կախված է շատուշատ հանգամանքներից: Յուրաքանչյուր հայամետ մարդ պետք է եվրասիական լինի, այլ տարբերակ չի կարող լինել: Ես լինում եմ Երևանում և տեսնում եմ, որ նույնիսկ մտավորական շրջանում այդ զարկերակն, ավյունն ունեցող, այդպիսի հստակ մոտեցումներ ունեցող մարդիկ չկան, հայերը լավ մարդիկ են, բայց այդ ցանկությունը դեռ չի ձևավորվել, որն էլ կանգնեցնում և ձգձգում է շատ գործընթացներ: Պետք է լինի հայկական եվրասիականություն:

– Պարոն Դուգին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Մինչ դա փորձագիտական հանրությունը քննարկում էր այդ հնարավորությունը, ոմանք պնդում էին, որ Սերժ Սարգսյանը չի ստանա Ռուսաստանի թույլտվությունը և չի մասնակցի գագաթնաժողովին, ոմանք հորդորում էին մասնակցել` անկախ ՌԴ կամքի: Հետաքրքիր է Ձեր կարծիքը` ի վերջո, կա՞ր Ռուսաստանի «թույլտվությունը» մասնակցել այդ գագաթնաժողովին, թե՞ սա ինքնուրույն քայլ էր, որը նշանակում է, որ Ռուսաստանը ազատ է թողել Հայաստանին կառուցելու Արևմուտքի հետ հարաբերություններն այնպես, ինչպես ցանկանում է:

– Ես կարծում եմ, որ բոլոր հետսովետական երկրներում լինում են Ռուսաստանի հետ մերձեցման և Ռուսաստանից հեռանալու փուլեր: Ռուսաստանի և Հայաստանի համար որևէ լավ բան չկա Սերժ Սարգսյանի մասնակցության հարցում: Բայց Ռուսաստանն ինքն է բացում նման հնարավորություններ, քանի որ հստակ իր դիրքորոշումը չի հայտնում: Եթե Ռուսաստանը հստակ նկարագրեր, թե ինչ է ցանկանում Հայաստանից, ինչ է կարելի, ինչ՝ ոչ, ինչ պայմաններ կան ԵՏՄ անդամակցության համար, ապա կարելի էր ասել, որ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քայլ էր, բայց քանի որ կանոնները վերջնականապես համաձայնեցված չեն, հնարավոր են նման խնդիրներ: Ի դեպ, Հայաստանը նեղացած է, որ չկարողացավ մասնակցել ԵՏՄ առաջին փաստաթղթի ստորագրմանը, բայց պետք չէ այդ վիրավորանքն այսպես արտահայտել: Սա շատ վտանգավոր բան է, քանի որ Հայաստանի գոյության երաշխավորը Ռուսաստանն է: Բայց այս քայլը դեռ պատերազմ հայտարարել չի նշանակում: Հենց Ռուսաստանում կան շատ խնդիրներ, այդ թվում՝ «վեցերորդ շարասյան» գործունեությունը, այնպես որ՝ սա քայլ էր, որը շատ ցավալի չի ընդունվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում