Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր թիմի խաղը` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի` ԱՊՕԷԼ»-ի դեմ հանդիպմանը, որը, հիշեցնենք, ավարտվել է կատալոնացիների` 1:0 հաշվով հաղթանակով:
«Ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք մեր բոլոր ֆուտբոլիստների օգնությամբ: Մենք պետք է վերլուծենք, թե ինչու էր այս խաղն այսքան բարդ մեզ համար: Ֆուտբոլիստները մեքենաներ չեն: Նրանք պետք է առողջ լինեն, բայց մենք էլ պետք է բարելավենք մեր խաղը:
Դարպասապահի հարցը՞: Ես չունեմ տարբեր դարպասապահների տարբեր մրցաշարերում ընդգրկելու բնավորություն: Նրանք երեքն էլ կխաղան` ելնելով «Բարսելոնա»-ի պահանջից»,- Goal-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը: