Ինչպես հայտնել է Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ ԱՄՆ-ում ուշադրությամբ կհետևեն Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքներին՝ ավելացնելով, որ Մեծ Բրիտանիայից երկրի անջատումը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք հույս ունենք, որ կպահպանվի ուժեղ և միացյալ Մեծ Բրիտանիան: Ակնհայտ է, որ հանրաքվեն, ըստ ամենայնի, կհանգեցնի զգալի տնտեսական հետևանքների»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեկ Լյուն: