Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների մոլուցք ունի: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Մենք ձգտում ենք միջուկային ծրագրի հարցի լուծման»,- հայտարարել է Զարիֆը:
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը «սիրահարված է» պատժամիջոցներին, իսկ Կոնգրեսը դեմ է ցանկացած գործարքի, քանի որ համաձայնությունը կբացառի պատժամիջոցների ներմուծման հնարավորությունը: