Ավստրիայի աշխարհագրական դիրքն առանձնապես խոցելի է դարձնում երկիրը կլիմայի փոփոխության նկատմամբ՝ ասվում է ավստրիացի գիտնականների նոր զեկույցում:
Նրանց տվյալներով՝ 1880 թվականից ի վեր երկրում միջին ջերմաստիճանը բարձրացել է մոտ 2 աստիճանով: Համեմատության համար նշվում է, որ նույն ժամանակահատվածում գլոբալ ջերմաստիճանի աճը կազմել է 0.85 աստիճան:
Հետազոտողները նշում են, որ Ալպերում ձնածածկույթը նվազել է, սառցադաշտերը հալչում են:
Գիտնականների կարծիքով՝ դա կապված է ջերմոցային գազերի արտանետումների հետ:
Մասնագետները նախազգուշացնում են, որ եթե միտումը պահպանվի, Ավստրիայի գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը կտուժեն, իսկ ջերմաստիճանն առաջիկա հարյուրամյակում կբարձրանա 3.5 տոկոսով: