«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն ինչ-որ բաներից լուրջ անհանգստություն ունի և որոշել է իր թիմի «սանձերը ձգել»: Մենք գրել էինք, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստերից մեկի ժամանակ նա խիստ հրահանգ է տվել կուսակիցներին` խելոք մնալ և կուսակցության գծի մեջ լինել: Խորհրդի նիստում հնչած ելույթների մեծ մասն էլ նվիրել է կուսակցական կարգապահությանն ու համախմբվածությանը:
Այժմ Սերժ Սարգսյանը խոսքից անցել է գործի: Երեկ խորհրդարանում դռնփակ նիստում օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչները համատեղ քննարկել են այն նախագծերը, որոնք կառավարությունն ԱԺ է ուղարկել և պետք է քննարկվեն հաջորդ քառօրյայում: Սովորաբար դրանք քննարկվում են միայն հանձնաժողովներում, սակայն այժմ հստակ հրահանգ է եղել, որ նաև խմբակցության հետ կոնսուլտացիաներ արվեն, որպեսզի քննարկման ժամանակ բոլորը նույն գծի մեջ լինեն և «պրոմըխ» չտան»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում