Տորոնտոյի սկանդալային քաղաքապետ Ռոբ Ֆորդը քիմիաթերապիայի կուրս է անցնում որովայնում չարորակ թարախակույտի պատճառով՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Բժշկի խոսքով՝ քաղաքապետի մոտ առկա է քաղցկեղի հազվագյուտ տեսակ, որն առաջանում է փափուկ հյուսվածքներում և բավականին ագրեսիվ է:
Ավելի վաղ Ֆորդը հրաժարվել էր քաղաքապետի առաջիկա ընտրություններում մասնակցությունից:
Ֆորդն աշխարհով մեկ հայտնի դարձավ 2013-ի աշնանը, երբ համացանցում հայտնվեց տեսագրություն, որտեղ նրան նման տղամարդը կասկածելի խառնուրդ էր ծխում: Ավելի ուշ նա խոստովանել էր, որ օգտագործում է ամեն տեսակի թմրամիջոց՝ բացի հերոինից: