Էբոլա տենդի համաճարակը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսությունների համար: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով Համաշխարհային բանկին:
Ինչպես ասվում է կազմակերպության զեկույցում՝ եթե վիրուսը շարունակի տարածվել, տնտեսական կորուստները կարող են 8 անգամ մեծանալ, ինչը կխաթարի Գվինեայի, Լիբերիայի և Սիերա Լեոնայի առանց այն էլ փխրուն տնտեսությունը: