Վայքի և մոտակա գյուղերի բնակիչներն անհանգստացած են: Սարալանջին, որի ստորոտում գտնվում է Վայք քաղաքը, նախորդ գիշեր պայթյուններ են լսել: Վերջին մի քանի օրում այստեղ ինչ-որ մեքենաներ են բերվել, և հորատման աշխատանքներ են տեղի ունենում: Երեկ մեզ զանգահարեցին Վայքի բնակիչները և հայտնեցին, որ անհայտ մի ընկերություն այստեղ ոսկու արդյունահանում է սկսում: Սակայն մարդիկ գիտեն, որ այս կողմերում ուրանի հարուստ պաշարներ կան, որոնց մասին հայտնի է դեռևս խորհրդային տարիներից: «Այս հանքերը սովետի ժամանակ բացեցին, տեսան, որ ուրան կա ոսկու հետ և բարձր ճառագայթման պատճառով արգելեցին արդյունահանումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում