Այսօր Շոտլանդիայում անցկացվում է անկախության հարցով հանրաքվե: Հանրաքվեից առաջ եզրափակիչ հարցումը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի պահպանման կողմնակիցներն ունեն փոքր առավելություն: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
YouGov ծառայության և The Times, Sun պարբերականների կողմից անցկացված հարցման տվյալներով՝ Շոտլանդիայի անկախացմանը դեմ է շոտլանդացիների 52%-ը, կողմ՝ 48%-ը:
Նշվում է, որ անկախությանը հիմնականում կողմ են արտահայտվել տղամարդիկ: