«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ Արսեն Սաֆարյանը շուտով իրեն կդրսևորի նաև բիզնես ոլորտում: Հայտնի երգիչը հաստատեց մեր տեղեկությունները, որ շուտով «Yans»-ի նման մի ռեստորան-ակումբ է բացելու. «Հավանաբար մի քանի ամսից նոր ակումբը կբացվի, դեռ աշխատանքներ են տարվում»:
Նրա խոսքով՝ ակումբը բազմապրոֆիլ է և իր երգացանկով տարբերվելու է եղածներից, այնտեղ անցկացվելու են հեղինակային երեկոներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ, ինչպես նաև «կերգեն էստրադայի տաղանդավոր և որակյալ երգիչներ»:
Ռեստորան-ակումբի անվանումը դեռ հստակ չէ, բայց հավանական է, որ ակումբը կանվանվի «Safclub»։ Արսենն առայժմ գաղտնի է պահում ակումբի գտնվելու վայրը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում