Մեքսիկայի օրենսդիր ժողովը դաշնային կառավարությանը խնդրել է տուգանել երգչուհի Մայլի Սայրուսին երկրի դրոշով twerk անպատշաճ պարի համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Երգչուհուն մեղադրում են ազգային դրոշի կիրառման մասին օրենքը խախտելու մեջ:
«Նա կամ նրա թիմը կարող են տուգանվել մինչև 1200 դոլարով կամ նրանց կկալանավորեն 36 ժամով»,- ասել է օրենսդիրներից մեկը:
Դրոշի հետ կապված միջադեպի հիմքում կարող է լինել այն, որ նրա նախկին փեսացուն՝ դերասան Լիամ Հեմսուորթը, հանրության մեջ է հայտնվել մեքսիկացի դերասանուհի Էյսա Գոնսալեսի հետ: