Կոսովոյի ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու՝ Իրաքում և Սիրիայում կռվող «Իսլամական պետություն» խմբավորման համար գրոհայիններ հավաքագրելու կասկածանքով: Այս մասին գրում է BBC-ն:
Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվածների թվում են հայտնի աստվածաբաններ՝ ներառյալ Պրիշտինայի գլխավոր մզկիթի իմամը:
Նրանք ձերբակալվել են ոստիկանության գործողության ընթացքում, որը տեղի է ունեցել 16 վայրերում: