Սեպտեմբերի 17-ին, ժամը 21.24-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի 112-րդ կմ-ում՝ Արենի-Արփի գյուղերի մոտակայքում, հայտնաբերվել է կայանված ավտոմեքենա, որի վարորդը բացակայում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն Արփա գետում հայտնաբերել են 1985 թ. ծնված Ն. Հ.-ի դին: