ՆԱՏՕ-ի երկրների ՌԾՈՒ-ի նավերը Սև ծովում մասնակցում են համատեղ զինավարժությունների: Ինչպես հաղորդել է Բուլղարիայի ՌԾՈՒ-ի մամլո ծառայությունը՝ մոտակա երկու օրերին PASSEX տիպի զինավարժություններ կանցկացվեն Կոնստանցից հարավ-արևելք՝ Ռումինիայի ջրային տարածքից դուրս, գրում է ITAR-TASS-ը:
Զինավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային խումբը (Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները, ԱՄՆ-ն և Թուրքիան), ինչպես նաև Բուլղարիայի, Ռումինիայի և Կանադայի ՌԾՈՒ-ն: