Իսպանիան հաջորդ տարվա հունվարին Թուրքիայի տարածքում Patriot հրթիռների մարտկոցներ կտեղադրի և 130 զինծառայողների կտեղակայի, որոնք կմասնակցեն այդ երկրի բնակչության պաշտպանությունը Սիրիայի և Իրաքի սահմաններից հնարավոր հարձակումներից: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Իսպանիայի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսին:
Նա ընդգծել է, որ տվյալ գործողությունը ոչ մի ընդհանուր բան չունի ԱՄՆ գլխավորած դաշինքի հետ` ընդդեմ «Իսլամական պետության»:
«Ինչ վերաբերում է Իսպանիայի ահաբկչության դեմ պայքարում ներդրումներին, ապա այն կներառի ռազմաօդային բազաների տրամադրում, բեռափոխադրումներին մասնակցություն և այլն»,- ասել է Մորենեսը: