Եվրոպացիների նախնիները Աֆրիկայից որսորդ-հավաքողներ, Մերձավոր Արևելքից ֆերմերներ և Սիբիրի հնագույն ցեղի անդամներ են եղել, ասվում է Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Գիտնականները պարզել են, որ աֆրիկացի որսորդ-հավաքողները, ովքեր կապույտ աչքեր և մուգ մաշկ են ունեցել, առաջիններից են Եվրոպա եկել:
Գրեթե 8000 տարի առաջ նրանք մեկ այլ խմբի են հանդիպել՝ բաց մաշկով և շեղ աչքերով Մերձավոր Արևելքի ֆերմերներին:
Երրորդ խումբը Սիբիրից եկած խորհրդավոր ցեղն է:
Գիտնականների խոսքերով՝ այս երեք խմբերի ձուլումից էլ կարող է բխել եվրոպացիների արտաքին տեսքի բազմազանությունը: