Կիպրոսի տարանջատված համայնքների առաջնորդները որոշում են ընդունել փորձել արագացնել Կիպրոսի հարցի կարգավորման գործընթացը և անցնել մյուս` «կառուցողական բանակցությունների» փուլին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի նոր հատուկ խորհրդական Էսփեն Բարթ Էյդեին: Նա այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և թուրք կիպրոսցիների ղեկավար Դերվիշ Էրօղլուի հետ հանդիպումից հետո:
Էյդեի խոսքերով` այդ հանդիպման ժամանակ առաջնորդները համաձայնեցրել են, որ կարգավորման բոլոր հարցերը կողմերի ներկայացնելու փուլն առաջընթաց է ապրել և որ նրանք որոշել են անցնել հաջորդ «կառուցողական բանակցությունների» փուլին: