Կանադացի մշակողները ընդլայնել են iPad 6-ի և iPhone 6 Plus-ի ֆունկցաները: Metatecture ընկերության ինժեներները աշխատում են մի սարքավորման վրա, որի օգնությամբ օգտագործողները կկարողանան գաջեթը վիրտուալ իրականության սաղավարտի վերածել: Նորույթը վաճառքի դուրս կգա արդեն 2015-ի սկզբին:
Գաղափարը կայանում է նրանում, որ գաջեթը ամրացվում է օգտագործողի գլխին դրված սարքավորմանը: AirVR անվանումը ստացած սարքավորումը երկու լինզաներով հեռադիտակ է հիշեցնում, որոնք iPad-ի էկրանից դեպի երկու աչքը տեղեկատվության հոսք են տալիս:
AirVR-ը չի զբաղեցնում iPad 6-ի կամ iPhone 6 Plus-ի և ոչ մի մուտքային բնիկ, որն էլ հետագայում սարքավորմանը լրացուցիչ սարքեր միացնելու հնարավորություն կընձեռնի:
Ներկա պահին սարքավորումը մշակման փուլում է գտնվում: Հաջողության դեպքում այն կթողարկվի 2015-ին, և 49 դոլար կարժենա: