Ռոբերտ Դե Նիրոն Նյու Յորքում բնակություն է հաստատել մի բնակարանում, որի վարձը ամսեկան 125 հազար դոլար է կազմում: Սակայն մի շտապեք մեղադրել նրան շռայլության մեջ: 71-ամյա դերասանը 15 Central Park West է տեղափոխվել հրդեհից հետո իր բնակարանի վերանորոգման ժամանակահատվածում, գրում է Spletnik.ru-ն:
35AB պենտհաուսում, որի համար Դե Նիրոն աստղաբաշխական գումարներ է վճարում, հինգ ննջարաններ, վեց լոգարաններ, ինչպես նաև ճաշասենյակ, գրադարան կա, իսկ դրա պատուհաններից գեղատեսիլ տեսարան է բացվում: Առկա է նաև անձնական վերելակ:
Հաղորդվում է, որ Դե Նիրոյից առաջ այս բնակարանը զբաղեցրել է Քեմերոն Դիասի նախկին ընկերը՝ բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը: Բացի հարմարավետությունից դերասանը այստեղ կարող է վայելել Սթինգի և Դենզել Վաշինգտոնի հարևանությունը: