Pakistan International Airlines (PIA) ավիաընկերության Կարաչի-Իսլամաբադ չվերթի ինքնաթիռի ուղևորները թույլ չեն տվել ինքնաթիռում մնալ երկրի նախկին արտաքին գործերի նախարար Ռեհման Մալիքին և իշխող կուսակցության անդամ Ռամեշ Քումար Վակվանիին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ուղևորների դժգոհության առիթ է հանդիսացել երկու VIP անձանց` չվերթից երկու ժամով ուշանալը, ինչի պատճառով ինքնաթիռի թռչելու ժամանակը հետաձգվում էր: Սպասելուց հոգնած ուղևորները քաղաքական գործիչներին ինքնաթիռ մտնել թույլ չեն տվել`ասելով, որ նրանց պատճառով 150 ուղևոր է տուժել:
Ուղևորներին հանգստացնելու համար ավիաընկերությունը ստիպված է եղել վերոնշյալ երկու անձանց հեռացնել չվերթից: