Սաուդյան Արաբիային անհրաժեշտ կլինի նվազեցնել նավթի արդյունահանումը 1 բարելի համար 100 դոլարից բարձր գինը պահելու համար: Այս մասին հաղորդում է BNP Paribas SA-ն և Societe Genetale SA-ն:
Նավթի խոշորագույն արտահանողը անցյալ շաբաթ հայտնել է, որ նախորդ ամիս նավթի օրական արդյունահանումը 408 հազար բարելով պակաս է եղել: Այս ցուցանիշները բաղդատելի են Ավստրալիայի ծավալների հետ:
Արդյունահանումը մեծացել է Իրանում, Իրաքում և Նիգերիայում, ինչը բարձրացրել է առաջարկը: Արդյունքում հում նավթի գինն առաջին անգամ 20113-ի հունիսից դարձել է 100 դոլարից պակաս: Ըստ բանկերի` գները կայունացնելու համար Սաուդյան Արաբիան պետք է նվազեցնի արդյունահանումը: