Tuesday, 23 04 2024
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Հայ-ուկրաինական հարաբերությունները աճման և զարգացման ուղու վրա են․ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան

«Առաջին լրատվական»-ի  Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Ուկրաինայի Գերագույն ռադան և Եվրոպական խորհրդարանը տոնական պայմաններում միաժամանակ վավերացրին Ձեր երկրի ասոցացումը Եվրամիության հետ: Դրան զուգահեռ պայմանավորվածություն կա ԵՄ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, որ ազատ առևտրային գոտու ստեղծումը հետաձգվել է մինչև 2015 թ. վերջը: Այն փաստը, որ բարձրաձայնվում է ոչ միայն համաշխարհային առաջատար պարբերականների էջերին, այլև տեղական, և իհարկե, ուկրաինական հասարակության շրջանում նույնպես հարցեր են առաջանում: Ի՞նչ նոր հնարավորություններ են բացվել Ուկրաինայի առաջ, և ի՞նչ նոր մարտահրավերներ ու իրադրություն է առաջացել այդ իրադարձությունների կապակցությամբ:

Այս հարցը գրավում է ոչ միայն համաշխարհային լրատվամիջոցների, այլև հայկական լրատվամիջոցների ուշադրությունը: Այսօր ինձ զանգահարել են շատ հեռուստաալիքների, էլեկտրոնային կայքերի ներկայացուցիչներ և հարցեր են տվել այդ՝ մի շարք նորմատիվային փաստաթղթերի վերաբերյալ, որոնք ընդունվել էին երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից:

Այո, իսկապես, երեկ Ուկրաինայի Գերագույն ռադան սինխրոն վավերացրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը Եվրախորհրդարանի հետ միասին: Դա մեծ իրադարձություն է ժամանակակից Ուկրաինայի կյանքում և պատմության մեջ, քանի որ Ուկրաինան այս պահին երկար ճանապարհով է հասել: Սա մեծ իրադարձություն է, և երեկ Ուկրաինայի խորհրդարանը վավերացրեց այդ համաձայնագիրը: Այդ համաձայնագիրը նախատեսում է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հատված:

Համաձայնագրի տնտեսական հատվածը, այլ կերպ ասած՝ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրային ռեժիմի ստեղծումը, իսկապես հետաձգվում է մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը: Եվ այն եռակողմ հանձնաժողովը, որը գտնվում էր Բրյուսելում, ընդունել է այս որոշումը, կա համապատասխան հայտարարություն, և հիմա ուկրաինական հասարակությունում առաջացել են որոշ, այսպես ասած, վեճեր, հակասություններ և այլն: Բայց երեկ խորհրդարանում վավերացման և անմիջապես հետո համաձայնագրի ստորագրման ժամանակ Ուկրաինայի նախագահը հստակ բացատրել է, թե ինչ արտոնություններ են սպասվում Ուկրաինային նրանից, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը հետաձգվում է մեկ տարով: Առաջին հերթին՝ դա իսկապես մեծ բոնուս է բերում Ուկրաինային եվրոպական կոմիտեի կողմից, քանի որ Ուկրաինան շարունակելու է հնարավորություն ունենալ արտահանելու իր արտադրանքը ԵՄ երկրներ զրոյական տուրքերի պայմաններում: Եվրոպական երկրները կամ ԵՄ երկրները արտահանելու են իրենց արտադրանքը նույն պայմաններով, ինչ որ նախքան այս համաձայնագրի վավերացումը, այսինքն՝ վճարելու են որոշակի մաքսային վճարումներ, հարկեր և այլն: Այդ կերպ, ինչպես մեր տնտեսագետները հաշվարկել են, այդ ուղղությամբ նույնիսկ որոշակի բոնուս է առկա, և Ուկրաինայի բյուջեն հավելյալ դրամական միջոցներ կստանա: Եվ երրորդը՝ Ուկրաինան կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ այլ երկրների հետ, քանի որ մենք ունենք ազատ առևտրի գոտի նրա համար, որպեսզի ինչ-որ կերպ մեխանիզմ մշակենք իրավիճակի մեղմացման կամ բարելավման համար՝ հանուն ԵՄ-ի հետ այդ համաձայնագրի ստեղծման:

Եվրոպական ինտեգրացման հետ զուգահեռ, ուկրաինացի օրենսդիրները փաթեթ ընդունեցին Դոնբասի որոշ հատվածների հատուկ կարգավիճակի վերաբերյալ, որոնք իրենց մեջ ներառում են տարածքներ Դոնեցկից և Լուգանսկից, որոնք դուրս են գտնվում կենտրոնական իշխանության վերահսկողությունից: Բացի այդ, համաներում հայտարարվեց ապօրինի զինված խմբավորումների անդամների նկատմամբ: Այդ հարցի վերաբերյալ կարծիքներ են հնչում, որ Ուկրաինան ստիպված է եղել նման զիջումների գնալ, բայց ի՞նչ է դրա փոխարեն Ուկրաինան ձեռք բերում: Արդյոք այդ զիջումը միակողմանի չէ՞: Այս ֆոնին արդյոք Ղրիմը չմոռացվե՞ց։

Առաջին հերթին, ես այս հարցին կպատասխանեի հետևյալ կերպ, որ երկու նորմատիվային փաստաթղթերի ընդունման դեպքում, որոնք ընդունվել էին երեկ և արդեն կոչվել են համաներման առաջին օրենք և երկրորդը,որ Լուգանսկի և Դոնեցկի տարածքում ինքնակառավարման մարմինների հատուկ կարգի մասին է: Առաջինը, ինչ Ուկրաինան ստացավ և ստանում է, խաղաղությունն է, որովհետև երեկ խորհրդարանում ելույթ ունեցող նախագահը նշեց, որ ընդունվող փաստաթղթերը առաջին հերթին կայունություն և խաղաղություն են Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում: Երկրորդ՝ դա Ուկրաինայի նախագահի կողմից առաջարկված խաղաղության պլանի իրագործում է: Երրորդ՝ դա պայմանավորվածության իրականացում է, որը կայացվել էր Մինսկում սեպտեմբերի 5-ին: Եվ ուկրաինական իշխանությունները պատրաստ են գնալ այդ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ստորագրվել էին կոնտակտային խմբի կողմից: Այդ պատճառով այդ օրենքների ընդունման մեջ կա հենց այն հարցերի լուծումը, որոնք ստորագրվել էին թե Մինսկում, թե այն խաղաղ պլանում, որը առաջարկել էր Ուկրաինայի նախագահը: Այդ պատճառով, բնականաբար, Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում իրավիճակի կայունացումը, այդ հողի վրա խաղաղությունը ղեկավարության գլխավոր ձեռքբերումն է: Դա միակողմանի չէ:

Հետո, եթե վերլուծենք այդ երկու փաստաթղթերը, որոնք դեռ չեն ստորագրվել նախագահի կողմից, իսկապես մեծ քննարկումների ալիք են բարձրացնում հասարակությունում: Որոշ ուժեր քննադատում են, որոշ ուժեր համարում են, որ դա դիրքերի թուլացում է, ոմանք նշում են, որ դա սուվերենության և տարածքային ամբողջականության կորուստ է, բայց եթե վերլուծենք այդ փաստաթղթերը, ապա ոչ մի խոսք չի գնում Ուկրաինայի տարածքային ամբողջականության, սուվերենության մասին, այլ ուղղակի նոր կարգուկանոն է, որը հաստատվելու է այդ շրջաններում: Ինչ վերաբերում է համաներմանը, ապա այնտեղ հստակ նշված է, որ համաներում կլինի այն մարդկանց համար, ովքեր հատուկ ծանր հանցագործություններ չեն իրականացրել, ովքեր գերիների չեն պահում և այլն, և այլն:

Եվ այս նորմատիվային փաստաթղթի մյուս կարևոր հարցը այն է, որ տեղի է ունենում իշխանության ապակենտրոնացում: Փաստացի այն, ինչ որ Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց, թե Ուկրաինան ձգտելու է մի շարք տնտեսական, ադմինիստրատիվ բարեփոխումների, որոնք նախատեսում են շրջաններին ավելի շատ լիազորություններ տրամադրել բյուջեի ձևավորման, տեղական իշխանությունների կազմավորման և այլնի համար: Եվ այս օրենքով նախատեսված է այդ ամենը, այդ թվում՝ տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունը:

-Իսկ ի՞նչ է լինելու Ղրիմի հետ:

-Ուկրաինան Ղրիմի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի: Ղրիմը Ուկրաինայի տարածքն է: Ուկրաինան բազմիցս հայտարարել է, թե ամեն ինչ անելու է, որ Ղրիմը դե ֆակտո վերադարձնի Ուկրաինայի կազմ, քանի որ դե յուրե այն ուկրաինական է:

Նախօրեին Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիտալվը ռազմական պարզությամբ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն դեռ հստակ քաղաքականություն չունի, թե ինչպես վարվել այն ազգությունների հետ, որոնք դաշինքի մաս չեն, բայց Ռուսաստանի մաս էլ չեն: Բնականաբար, նա դա ասաց առաջին հերթին Ուկրաինայի համատեքստում: Միևնույն ժամանակ, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարեց Ղրիմում ինքնաբավ ռազմական խմբավորման ստեղծման և Հարավային ռազմական շրջանի պատասխանատվության ընդլայնման մասին: Այս ֆոնին Ուկրաինան ինչպե՞ս է պատկերացնում իր անվտանգության ապահովումը հետագայում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում:

Առաջինը, ինչ կուզեի ասել՝ վերջին 20 տարվա ընթացքում Ուկրաինան գրեթե ուշադրություն չի դարձրել իր պաշտպանությանը: Ցավոք, նախկինում եղած բոլոր կառավարությունները միշտ ոչ թե բարեփոխել են Ուկրաինայի պաշտպանությունը, այլ ընդհակառակը, ինչ-որ առումով այն ավերել են: Եվ այդ իրադարձությունները Լուգանսկում, Դոնեցկում և Ղրիմում ցույց տվեցին, որ ուկրաինական բանակի պաշտպանունակությունը և մարտունակությունը շատ ու շատ ցածր են: Այդ պատճառով այս փուլում, երբ նման իրավիճակ է ստեղծվել, բնական է, որ Ուկրաինան մեծ ուշադրությունը կտրամադրի իր երկրի մարտունակությանը:

Ուկրաինան դեռ ոչ մի տեղ չի հայտարարել, որ մտադրություն ունի ՆԱՏՕ մտնել: Ոչ մի տեղ այդ մասին չի հայտարարել: Այսօր այն նորմատիվային փաստաթուղթը, որ կա Ուկրաինայում, որոշակիացնում է ոչ դաշինքային պետության կարգավիճակը: Բայց Ուկրաինան այսօր ձգտում է զարգացնել համագործակցությունը բոլոր ռազմաքաղաքական դաշինքների, այդ թվում՝ նաև ՆԱՏՕ-ի հետ: Վերջին գագաթնաժողովը, որը կայացավ Ուելսում, ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է նման համագործակցության Ուկրաինայի հետ: Առաջին հերթին կայացել է Ուկրաինա-ՆԱՏՕ գագաթնաժողովը ամենաբարձր մակարդակով, որին ներկա են եղել մեր նախագահն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների բոլոր ղեկավարները: Հետո երկկողմանի մակարդակում Ուկրաինան քննարկում է մի շարք նորմատիվային փաստաթղթերի ստորագրում, որոնք նախատեսում են ռազմտեխնիկական համագործակցություն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների միջև: Կա նաև համագործակցության ծրագիր Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև, նաև առանձին նորմատիվային փաստաթուղթ, որը նախատեսում է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների երկկողմանի համագործակցություն: Այդ մասին հայտարարել է նաև իշխանությունը: Կառավարությունը հենց այսօր քննարկում էր Ուկրաինայի ռազմական ուժերի բարեփոխման ծրագիրը 2015թ. համար: Կմշակվի համապատասխան ռազմական դոկտրինա, ռազմական ծրագիր, որը նախատեսելու է Ուկրաինայի ռազմական ուժերի էական վերակազմավորում՝ հաշվի առնելով նոր իրադրությունը, հաշվի առնելով նոր գլոբալ քաղաքականությունը, հաշվի առնելով նոր մարտահրավերները, որոնք հիմա կան աշխարհում:

– Ուկրաինան 40 միլիոն բնակչություն ունեցող երկիր է` Եվրոպայի կենտրոնում, ու Ձեր երկիրը առաջատարն է ԵՄ-ի Արևելյան գործընկերության վեցյակում:  Թվում է, թե դա հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում Ուկրաինայի արտաքին քաղաքականության համար: Ինչպիսի՞ն եք տեսնում պաշտոնական Կիևի քաղաքականությունը հետագայում, այսպես ասած, նոր Արևելյան Եվրոպայում` հաշվի առնելով նաև, որ Ուկրաինային զուգահեռ` եվրաինտեգրման ճանապարհին են կանգնել Մոլդովան և Վրաստանը:

 – Ուկրաինան Արևելյան գործընկերության ծրագրում փաստացի միշտ առաջ է եղել բանակցային գործընթացում, փաստաթղթերի նախապատրաստման ժամանակ: Քանի որ դա շատ մեծ ծավալ է: Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայում 46 մլն է, իսկ այլ երկրներում` ավելի քիչ: Այդ պատճառով Ուկրաինան առաջ է եղել Արևելյան գործընկերությունում: Մենք հասանք համաձայնագրի վավերացմանը, բայց վավերացումը մեծ տնտեսական բարեփոխումների միայն սկիզբն է, բարեփոխումներ, որոնք իրականացվելու են եվրոպական չափանիշներով: Այդ պատճառով ես կարծում եմ, որ բնական է Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ակտիվորեն համագործակցելու են այդ ուղղությամբ, քանի որ փորձով են փոխանակվելու, բարեփոխումներ են իրականացվելու, եվրոպական օրենսդրության իմպրիմինտացում է իրականացվելու տեղական իշխանության մարմիններում: Այդ պատճառով Ուկրաինան ակտիվ արտաքին քաղաքականություն է վարելու այդ ուղղությամբ, փորձ է փոխանակելու և ամեն ինչ անելու է, որպեսզի որքան հնարավոր է արագ իմպրիմինտացնի իր օրենսդրությունը մինչև եվրոպական չափանիշներ:

 – Ուկրաինայի Գերագույն ռադան լյուստրացիայի մասին օրենք ընդունեց, որն անվանվում է «իշխանության մաքրման օրենք»: Արևելյան Եվրոպայի երկրների փորձը ցույց է տալիս, որ լյուստրացիոն օրենքները շատ ցավոտ են լինում, միևնույն ժամանակ մինչև վերջ չեն գործում: Սակայն նման օրենքները խորը հոգեբանական հետք են թողնում մի ամբողջ սերունդի վրա: Ի՞նչ է իրենից ներկայացնում լյուստրացիայի ուկրաինական օրենքը: Հաշվի առնվո՞ւմ է արդյոք անցյալի փորձը:

 – ԵՄ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագրի վավերացումը և լյուստրացիայի օրենքն ու հոկտեմբերի 26-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշումը երեք պայման են, որոնք ուկրաինական հասարակությունը պահանջում էր նոր իշխանությունից: Պայմանագիրը ստորագրել են, վավերացրել են: Երկրորդը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որոնք հոկտեմբերի 16-ին ընթանալու են Ուկրաինայում: Երրորդը` լյուստրացիայի օրենքը նույնպես որոշակի վեճեր է առաջացնում, քանի որ մենք հասկանում ենք, որ 23 տարվա անկախության պայմաններում շատ չինովնիկներ աշխատել են ԽՍՀՄ-ի իշխանության և կուսակցական կառույցներում, և դա վեճերի պատճառ է դառնում: Բայց երեկ օրենքն ընդունվել է, և ես կարծում եմ, որ այդ օրենքի հիմնական տարրն այն է, որ այն թույլ կտա ավելի շատ պայքարել կոռուպցիայի դեմ: Որովհետև երբեմն իշխանության եկել են այնպիսի մարդիկ, ովքեր ո՛չ բարոյական սկզբունքներ են ունեցել, ո՛չ էլ էթիկական: Ստեղծվել են համապատասխան կոռուպցիոն սխեմաներ և այլն, և այլն: Մենք դրան ծանոթ ենք, քանի որ ապրում ենք հետխորհրդային տարածքում: Բնական է, որ այդ օրենքի ստորագրումից հետո վարչապետը հայտարարեց, թե այդ օրենքի տակ կհայտնվեն մոտ 1 մլն չինովնիկներ: Այսինքն` դա չի նշանակում, որ 1 մլն մարդ աշխատանքից կազատվի, այլ 1 մլն մարդու նկատմամբ ստուգում է իրականացվելու, թե ինչ ծախսեր, ինչ եկամուտներ, այլ երկրների հետ ինչ կապեր ունեն: Ես չեմ կարծում, որ այն մեծ ալիք կբարձրացնի հասարակության մեջ: Այն հասարակության պահանջն էր և շատ ճիշտ ժամանակին է ընդունվել, քանի որ եթե դրա ընդունումը մի քիչ էլ հետաձգվեր նոր խորհրդարանի կողմից, ապա կառաջացներ հասարակության կասկածները:

 – Հայ-ուկրաինական հարաբերությունները ստեղծված իրավիճակում ինչ-որ անհասկանալի շրջան են ապրում: Ուկրաինայում Ֆրանսիայից հետո ապրում է թվով ամենամեծ հայկական համայնքը Եվրոպայում, ինչն ընդգծում է Ուկրաինայի կարևորությունը Հայաստանի համար և Հայաստանի կարևորությունը Ուկրաինայի համար: Ստեղծված պայմաններում, ըստ Ձեզ, ի՞նչ հեռանկարներ են բացվում մեր առաջ միջպետական հարաբերությունների պլանում:

 – Ես լավատես եմ: Ես արդեն չորս տարի է այստեղ դեսպան եմ աշխատում, և մեր հարաբերությունները զարգանում են ու վստահ եմ աճող տեմպերով են միայն զարգանալու: Դուք հետաքրքիր բան ասացիք, որ Ֆրանսիայից հետո Ուկրաինայում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը: Դա այդպես է: Մենք ասում ենք ոչ պաշտոնապես Ուկրաինայի 354 հազար հայազգի քաղաքացիների մասին, և դա մեզ համար շատ հաճելի է, հատկապես ինձ համար՝ որպես Հայաստանում Ուկրաինայի դեսպանի: Ես կարող եմ ասել, որ Ուկրաինայում հայկական սփյուռքը շատ ակտիվ է: Դա ցույց տվեցին Մայդանի իրադարձությունները: Մայդանի պաշտպանության համար առաջինը ոտքի կանգնածների և զոհվածների թվում Ուկրաինայի հայազգի քաղաքացի է: Ընդ որում` այդ երիտասարդ տղան երբեք չի ապրել Հայաստանում, ծնվել էր Լեռնային Ղարաբաղում, և մեզ շատ հաճելի է, որ այդ քաղաքացու կյանքի ակտիվ դիրքորոշումն ընդգծում է, որ հայկական սփյուռքի համար միևնույն չէ իր պետության, իր Ուկրաինայի ճակատագիրն ու զարգացումը: Այդ պատճառով իշխանությունը հայտարարեց, որ հարատև է լինելու այն մարդկանց հիշատակը, ովքեր զոհվել են Մայդանում, այդ թվում` հայազգի երկու քաղաքացիների հիշատակը: Դա մեր երկկողմանի հարաբերությունների շատ մեծ վկայություն է:

 

Ինչ վերաբերում է տնտեսական և քաղաքական հարաբերություններին` թե Ուկրաինան, թե Հայաստանը այսօր հետաքրքրված են դրա բարելավման և հետագա զարգացման հարցում: Եթե խոսենք տնտեսական հարաբերությունների մասին, ապա մենք գիտենք, որ Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրասիական միություն, մենք վավերացրել ենք ԵՄ հետ համաձայնագիրը, բայց միևնույն ժամանակ մենք նույն ԱՊՀ ազատ առևտրի գոտում ենք, մեր ապրանքաշրջանառությունը շատ բարձր է: Անցած տարի այն կազմել է 223 մլն: Ուկրաինան հետաքրքրված է Հայաստանի հետ հետագա առևտրային հարաբերությունների զարգացման հարցում:

Ես մոտ մեկ ամիս առաջ հանդիպել եմ ձեր էկոնոմիկայի նախարարի հետ և մենք խոսել ենք այս հարցերի մասին: Մենք հասկանում ենք, որ կանոններ կան ԵՏՄ Հայաստանի մտնելուց հետ, կանոններ կան ԵՄ-ի ազատ առևտրի գոտում, բայց մենք հանգեցինք այն եզրակացության, որ աշխատելու ենք այն ուղղությամբ, որ դա ոչ մի կերպ չազդի մեր երկկողմանի հարաբերությունների վրա:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում