Thursday, 25 04 2024
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը

Շառլ Ազնավուրը բացահայտ ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը. Նախախորհրդարան

«Նախախորհրդարանը» հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում 2014 թ. սեպտեմբերի 15-ին հրապարակված «Ազնավուր․ «Շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ»վերնագրով  հոդվածում մեջբերումներ են կատարվում Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի կողմից միջազգային մամուլին տված հարցազրույցներից:

Այդ հարցազրույցներում աշխարհահռչակ շանսոնիեն, խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, ասել է, թե աշխատում է ինքնուրույն՝ առանց նախագահին հարցնելու, թե ինչ պետք է անել, բայց հետո հայտնում է իր կատարած քայլերի մասին: Որպես օրինակ նա նշել է, որ Թուրքիայի դեսպանի հետ իր տեսակցության մասին նախապես չի տեղեկացրել Սերժ Սարգսյանին, քանի որ կարող են իրեն ասել, թե պետք չէ դա անել, մինչդեռ ինքը ուզում է ազատ լինել իր քայլերում: Միեւնույն ժամանակ՝ նա հայտարարել է, որ ինքը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի եւ չի ուզում ունենալ:

Բերված օրինակով հերթական անգամ ապացուցվում է, որ մեր պետությունը չի կայացել, իսկ համատեղության կարգով Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պարտականությունները կատարող երգիչը բացահայտ կերպով ոտնահարում է ՀՀ Սահմանադրության եւ դիվանագիտական ծառայությունը կարգավորող օրենքների պահանջները՝ դրանց փոխարեն ղեկավարվելով իր անձնական պատկերացումներով եւ ցանկություններով:

Ռեժիմը փորձում է պետության չկայացածությամբ եւ նրա միջազգային ցածր վարկանիշով պայմանավորված պրոբլեմները լուծել քաղաքականության հետ կապ չունեցող ու դրանից խուսափող հայտնի մարզիկներին եւ արվեստագետներին որպես դեսպաններ ներգրավելով: Սակայն այդպիսի մոտեցումը ներկայիս աշխարհի աճող անկայունացման պայմաններում լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի արտաքին անվտանգության համար:

Նման իրավիճակում դե ֆակտո ինքնիշխանություն չունեցող Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի անկառավարելիությունն իր հերթին ավելի է մեծացնում նաեւ նրա դե յուրե ինքնիշխանության կորստի հավանականությունը, որի վտանգն առավել շոշափելի է դարձել անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից հետո:

Նախախորհրդարանի քարտուղարությունն այս ակնառու օրինակով եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը հայտնվել են իրենց գոյությանն սպառնացող արտակարգ իրավիճակում, որից հնարավոր է դուրս գալ միայն արտակարգ լուծումների միջոցով:

Ուստի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին՝ ի տես նոր աղետի սպառնալիքի, հայ ժողովրդի համար կարեւորագույն դասը պիտի լինի ինքն իրեն ապավինելը, իսկ հիմնական խնդիրը՝ ազգային ուժերն համախմբելը: Դրա լավագույն առիթը 2015 թ. ապրիլի 24-ն է, քանի որ այն ամենահարմար պահն է համազգային քաղաքացիական անհնազանդության միջոցով հնարավորինս անցնցում կերպով ռեժիմին հեռացնելու եւ արտահերթ ընտրությունների պայմաններ ստեղծելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում