Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

26-ամյա Արթուրը դատվում է 18plus.am կայքի միջոցով պոռնո ֆիլմեր և նկարներ տարածելու համար

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Արթուր Մ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Արթուրը 2012 թվականի հունիսին ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը և պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու դիտավորությամբ այդ կայքի «18+ խաղեր» բաժնում 2013 թվականի փետրվարի 17-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ը տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին:

Արթուր Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Արթուրը բարձրագույն կրթություն ունի. ավարտել է ԵՊՀ-ն, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է: Նա ՍՊԸ-ի տնօրեն է:

Երբ մեղադրող Միքայել Գրիգորյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, Արթուրն իրեն մեղավոր ճանաչեց և պաշտպան Գիվի Հովհաննիսյանի միջոցով միջնորդեց գործը քննել արագացված ընթացակարգով:

Պաշտպանը ներկայացրեց Արթուրի անձը բնութագրող փաստաթղթեր՝ դրական բնութագրեր բնակության և պարտադիր զինծառայության վայրերից, հավաստագրեր՝ համակարգչային հատուկ դասընթացներ անցնելու վերաբերյալ, դիպլոմներ՝ երրորդ տեղ գրավելու մասին. Արթուրը զբաղվում է պաուերլիֆտինգով:

Պաշտպանն Արթուրի արարքի վերաբերյալ մեր զրույցում ասաց, թե կայքի «18+» անվանումը երիտասարդին թյուրիմացության մեջ է գցել:

Նրան թվացել է, թե այդ վերտառությամբ կայքում կարող է տեղադրել որոշակի ուղղվածության պատկերներ ու անիմացիոն խաղեր: Չի իմացել, որ անգամ «18+» կոչվող կայքի միջոցով պոռնկագրական բնույթի նյութերի տարածումը քրեորեն հետապնդելի արարք է: Բայց չիմացությունը չի ազատում քրեական պատասխանատվությունից… Արթուրի գործը կարող է նման պատկերներ, տեսանկարահանումներ, ֆիլմեր ու խաղեր տարածելու սիրահարներին զգոնության կոչել:

Դատարանն անցավ կողմերի վիճաբանությունների ունկնդրմանը:

Մեղադրողը ժամանակ խնդրեց ճառին նախապատրաստվելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում