Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը ցույց տվեց, որ ի վիճակի է քայլերի, որոնք, մեղմ ասած, Մոսկվային այնքան էլ դուր չեն գա. Շահնազարյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ, անցկացրեց հանրային քննարկում՝ նվիրված վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ Հայաստանի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության շեշտադրմամբ։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ՏՀԿ ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը և ՏՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

ՏՀԿ ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը բարձր գնահատեց գագաթնաժողովի կարևորությունը: Նա ընդգծեց, որ Միացյալ Նահանգները վերադառնում է Եվրոպա անվտանգության ապահովման առումով և առաջին հերթին՝ բալթյան տարածաշրջան, ինչի խոսուն վկայություն է ԱՄՆ նախագահի այցը բալթյան երկրներ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին և հանդիպումներն այդտեղ ու ծրագրերը: «Հիմնական խնդիրներից մեկը Ռուսաստանի նոր քաղաքականությունն է, որն ուղղված է վերանայելու գոյություն ունեցող եվրոպական անվտանգության համակարգը, ինչու ոչ՝ վերադարձ դեպի ԽՍՀՄ փլուզման արդյունքները կասկածի տակ դնելու վիճակին»,- նկատեց Դավիթ Շահնազարյանը: Վերջինս ասաց, որ գտնվում ենք շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմին:

«Պատժամիջոցները վստահ եմ, որ խստացվելու են, վստահ եմ, որ ՆԱՏՕ-ում անվտանգություն ապահովող երկրների թիվը մեծանալու է, սպառողների թիվը՝ փոքրանալու: Եկեք հույս հայտնենք, որ Հայաստանի ոչ միայն իշխանությունները, այլև իշխանության բոլոր թևերը, ինչպես նաև ոչ իշխանական կառույցները, քաղաքացիական հասարակությունը, փորձագիտական շրջանակները նույնպես կլծվեն այս գործին, որպեսզի իսկապես Հայաստանը կարողանա դիմակայել և կորուստներ չունենա այս նոր աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություններից առաջ»,-ասաց վերլուծաբանը: Նա չափազանց կարևոր որակեց Հայաստանի բարձր մակարդակով մասնակցությունը գագաթնաժողովին: Ըստ նրա՝ վերջ դրվեց այն բացասական պրակտիկային, որ Հայաստանը բարձր մակարդակով ներկայացված չի եղել նախորդ երկու՝ Լիսաբոնի և Չիկագոյի գագաթնաժողովներում:

«Ես ուրախ եմ, որ Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ ոչ միայն պահպանվում են, այլև զարգացման և ընդլայնման միտումներ ունեն: Սա դրական է: Պարզ ասեմ, որ այս քայլով Հայաստանը ցույց տվեց, որ ի վիճակի է ինքնուրույն քայլեր կատարելու, քայլեր, որոնք, մեղմ ասած, Մոսկվային այնքան էլ դուր չեն գա»,- ասաց Շահնազարյանը:

 

Առաջարկում ենք ելույթին ամբողջությամբ ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում