Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների Լիգայի առաջին տուրում տարած հաղթանակի մասին.
« Հաղթեցինք 5:1 հաշվով, սակայն կարող էինք հաշիվը ավելի խոշոր դարձնել: Ամեն դեպքում մենք գոհ ենք արդյունքից: Հիանալի է, որ Չեմպիոնների Լիգայում մեկնարկեցինք երեք միավորով: Չեմ սիրում գնահատել սեփական խաղս: Ամբողջ թիմը լավ հանդիպում անցկացրեց, և ես այդ թիմի մի մասն էի:
Երկրպագուներն այստեղ շատ պահանջկոտ են: Եթե մենք պարտվում ենք մի խաղում, ապա այդ արդյունքից նրանք չափազանց վրդոհվում են: Իսպանիայում դա ավելի ակնառու է, քան Գերմանիայում: Այնուհանդերձ «Ռեալ»-ը ունի ահռելի փորձ, որի շնորհիվ պահպանում ենք հանգստություն: Մենք օրինակ ենք վերցնում մեր մարզիչից, որը ամեն ինչին օբյեկտիվորեն է նայում: Նա մեզ բացատրեց շաբաթ օրվա պարտության պատճառները և «Բազել»-ի հետ խաղում մենք շտկեցինք մեր սխալները»-,ասել է Կրոսը: