Ճապոնական Furukawa Battery ընկերությունն էլեկտրական մարտկոց է ստեղծել, որը հասարակ ջրով է աշխատում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Mg Box մարտկոցով կարելի է սմարթֆոններ և գրպանի համակարգիչներ լիցքավորել: Ըստ ընկերության հայտարարության՝ նորույթը վաճառքի կհանվի դեկտեմբերի կեսին: 1 մարտկոցը կարժենա մոտ 10 000 իեն (մոտ 93 դոլար):
Սարքի աշխատանքի համար բավարար է դրա մեջ 2 լ ջուր լցնել: Մարտկոցը կարող է էլեկտրաէներգիա առաջացնել 5 օր: Այդ ընթացքում հնարավոր կլինի հեռախոսը լրիվ լիցքավորել մոտ 30 անգամ:
Ճապոնացի մասնագետների մշակման հիմքում ընկած է մագնեզիումի, թթվածնի և ջրի փոխազդեցության համակարգը, որի դեպքում էլեկտրաէներգիա է ստացվում: Ընկերությունում վստահ են, որ իրենց մշակումն առավել օգտակար կլինի բնական աղետի պայմաններում: