Հունաստանը, Իսպանիան, Նիդեռլանդները և Ռումինիան որպես ֆինանսական օգնություն մոտ 13 մլն եվրո կստանան գործազրկության դեմ պայքարի համար: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այսօր Ստրասբուրգում լիագումար նիստի ժամանակ համապատասխան որոշում է ընդունել Եվրախորհրդարանը:
Միջոցները կհատկացվեն Գլոբալացման ադապտացման եվրոպական հիմնադրամից, երբ Եվրախորհրդարանի որոշմանն աջակցի Եվրախորհուրդը: Խորհրդարանականների խոսքով՝ դրա շնորհիվ՝ «այդ երկրների իշխանությունները կկարողանան աշխատատեղեր ստեղծել ավելի քան 3000 մարդու համար, որոնք գործազուրկ են դարձել գլոբալացման և Եվրոպայում տնտեսական խնդիրների հետևանքով»: