Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ գրող, հրապարակախոս տիար Զորի Բալայանի: Հանդիպմանը ներկա էր Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նորին Սրբությունն ուրախություն է հայտնել բարոնուհի Քոքսին ևս մեկ անգամ Հայաստանում տեսնելու առիթով` վերջինիս նկատելով հայ ժողովրդի համար շատ հարազատ ու մտերիմ դարձած մի անձնավորություն: Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր բարձր գնահատանքն է փոխանցել բարոնուհուն` գործադրած հայանպաստ ջանքերի կապակցությամբ, որոնք մեծապես նպաստում են արցախահայության իրավունքների պաշտպանությանը և Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմանը:

Տիկին Քոքսը նույնպես իր սրտի խոսքն է ասել` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմագին ընդունելության համար, և ներկայացրել է Հայաստան իր արդեն 82-րդ այցից ստացած տպավորությունները:

Հանդիպմանը քննարկվել են Հայ Եկեղեցու առաքելությանը, կրթական, սոցիալական ոլորտներում իրականացվող ծրագրերին և միջեկեղեցական հարաբերություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ծրագրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում