Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ երեկ կայացած խաղը:
«Մեզ համար ծանր խաղ էր: Շնորհավորում եմ Դորտմունդին, նրանք ավելի ուժեղ էին: Մեր հնարավորություններից ցածր հանդես եկանք: Գոլ խփելու երկու հնարավորություն ունեինք, բայց դրանից հետո ստիպված էինք գամվել պաշտպանության:
Նրանք ավելի լավ էին պաշտպանվում, քան մենք: Որպես թիմ «Բորուսիա»-ի հետ մեկ մակարդակի վրա չէինք»,- Վենգերի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: