Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժը ճանաչվել է 2014թ. եվրոպական լավագույն թանգարան՝ համաձայն զբոսաշրջիկների համար նախատեսված միջազգային TripAdvisor պորտալի:
Պորտալը Traveller’s Choice թոփ-25-ը կազմում է՝ հիմնվելով ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների արձագանքների վրա: Թանգարանների համաշխարհային ցանկում Էրմիտաժը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջատարի դիրքերը զիջելով Չիկագոյի արվեստի ինստիտուտին ու Մեխիկոյի մարդաբանության ազգային թանգարանին:
Եվրոպական թանգարանների վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է Ֆլորենցիայի նրբագեղ արվեստների ակադեմիան, երրորդում՝ Փարիզի Օրսե թանգարանը: