Լոնդոնում 75 տարի անց Երկրորդ համաշխարհային պատերազմի լրտես է գաղտնազերծվել: Այս մասին գրում է The Independent-ը:
Ըստ հայտնաբերված ռազմական ձայնագրությունների՝ հայտնի է դարձել գործակալ Ֆիֆիի մասին, որը հետևել է, որպեսզի մյուս գործակալները չբացահայտեն իրենց:
Գործակալը, որի իսկական անունը Մարի Շիլվեր է, նախքան օկուպացված Եվրոպա ուղարկելը լրտեսներին ստուգել է Մեծ Բրիտանիայում: Շիլվերը հանդիպումներ է նշանակել հանրային վայրերում, և նրա շնորհիվ՝ շատ գործակալներ են գաղտնազերծվել: