Եթե հանրաքվեի ժամանակ շոտլանդացիները կողմ արտահայտվեն անկախությանը, Շոտլանդիան ստիպված կլինի նորից ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել, ինչպես ցանկացած այլ պետություն, որը ցանկանում է մտնել ԵՄ կազմ: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
Այս առիթով ԶԼՄ-ներում ենթադրություններ էին հայտնվում, որ Մադրիդը կարող է օգտվել վետոյի իր իրավունքից՝ արգելանք դնելու նոր անդամների ընդունման վրա՝ մտավախություն ունենալով Կատալոնիայի անջատողական ձգտումներից: