Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ղազախստանի հայերի միության ղեկավարին

Սեպտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Ղազախստանի հայերի միություն» և «Մասիս» հայկական մշակութային կազմակերպությունների ղեկավար, Ալմաթիի «Եվրապոլիս» թաղամասի սեփականատեր, գործարար Էռնեստ Վարդերեսյանին, ով Հայաստան է ժամանել Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Բարձր գնահատելով Է.Վարդերեսյանի՝ Աստանայում և Ալմաթիում կիրակնօրյա դպրոց բացելու, հայկական եկեղեցի կառուցելու, հայ համայնքի թերթը ստեղծելու աշխատանքներն ի վերջո նախաձեռնելու և ընթացք տալու ջանքերը՝ ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշել է. «Ուրախ ենք, որ Ղազախստանում մեր հայրենակիցները կարողանում են աշխատել և ապրել արժանապատիվ կյանքով Նախարարությունը սիրով կաջակցի Ղազախստանում հայապահպան գործունեություն ծավալող նորաստեղծ կազմակերպությանը»:

ՀՀ սփյուռքի նախարարն ուրախությամբ ընդգծեց, որ 2014 թ. Է. Վարդերեսյանի ջանքերով ստեղծված հայկական երկու կազմակերպությունները նպատակ ունեն համալրելու Ղազախստանի տարբեր շրջաններում գործող 17 համայնքային կազմակերպությունների շարքը, համակարգելու, ուղղորդելու հայապահպանությանն ուղղված ջանքերը, իսկ համայնքի ղեկավարի մասնակցությունը «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնին նոր ազդակ հաղորդեց Ղազախստանում հայ ազգային պարախմբեր հիմնելու և հաջորդ փառատոնին Ղազախստանի հայ համայնքի մասնակցությունն ապահովելու միտված ջանքերին:

Զրույցի թեման հայապահպանությունն էր՝ իր տարբեր դրսևորումներով։ Մի դեպքում դա հայկական դպրոցների ցանցը ընդարձակելու կարևորությունն էր և հայեցի դաստիարակության խնդրին համակողմանի աջակցություն ցուցաբերելը, հայ երիտասարդներին իրենց պատմական հայրենիքի հետ կապելն ու նրա մշակույթին հաղորդակից դարձնելու անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ հայրենիքում ներդրումներ կատարելու, բիզնես ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։

Էռնեստ Վարդերեսյանը ներկայացրել է 2014 թ, ստեղծված հայկական 2 կազմակերպությունների գործունեությունը՝ հատկապես կարևորելով երկրի հայաշատ քաղաքներում հայապահպանական գործի կազմակերպմանն ուղղված նոր կառույցների ստեղծումը, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և աջակցության պատրաստակամության համար՝ Է.Վարդերեսյանը նշել է, որ առաջիկայում ծրագրել են այցելել Հայաստան և երիտասարդներին ծանոթացնել հայրենի պատմական հուշարձաններին:

Նախարար Հ.Հակոբյանը կոչ է արել առավել ակտիվ ներգրավվել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերում, որոնք միտված են համայնքներում հայապահպանության գործն առավել արդյունավետ կազմակերպելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում