LifeNews հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը լքած Աշոտ Գաբրիելյանովին կփոխարինի նրա հայրը՝ News Media մեդիահոլդինգի ղեկավար Արամ Գաբրիելյանովը՝ ITAR-TASS-ին հայտնել են News Media-ի մամլո ծառայությունից:
«Արամ Գաբրիելյանովը կդառնա հեռուստաալիքի գլխավոր տնօրեն: Մենք առայժմ այսքանը կարող ենք հայտնել»,- նշել են մեդիահոլդինգի մամլո ծառայությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, սեպտեմբերի 8-ին Աշոտ Գաբրիելյանովը հայտարարեց հեռուստաընկերության գլխավոր տնօրենի ու News Media հոլդինգի գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին: Վերջինիս խոսքով՝ ինքը կենտրոնանալու է Babo սեփական նախագծի վրա:
News Media-ն ռուսական մեդիահոլդինգ է, որը ղեկավարոմ է LifeNews կայքը ու հեռուստաընկերությունը, «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանը, «Իզվեստիա» թերթը, Super կայքն ու մի շարք այլ ակտիվներ: