Նախօրեին հոլիվուդյան դերասանուհի Միլա Կունիսը դարձյալ դարձել է պապարացիների թիրախը: Դերասանուհին, որը մոտ օրերս կծննդաբերի, հայտնվել է ֆոտոխցիկների օբյեկտիվում, երբ դուրս էր գալիս ֆիթնես կենտրոնից, որտեղ պարբերաբար մարզվում է՝ հայտնում է spletnik.ru-ն:
Եթե բազմաթիվ այլ ապագա մայրիկներ նախընտրում են հղիության վերջին օրերն անցկացնել տանը՝ բազմոցին պառկած, ապա Միլան հաստատ նրանց թվին չի պատկանում:
Ավելին՝ նա չի հուզվում առաջիկա ծննդաբերության պատճառով, նրա փոխարեն ավելի շատ հուզվում է փեսացուն՝ Էշթոն Քատչերը՝ հայտնել են զույգին մոտ կանգնած աղբյուրները: