31-ամյա օսկարակիր Լյուպիտա Նիոնգոն հայտնվել է մանկական հայտնի կրթական «Սեզամ փողոց» ծրագրի թարմ տեսանյութում՝ հայտնում է spletnik.ru-ն:
Քենիացի դերասանուհին բացատրել է շոուի հերոսներից մեկին՝ Էլմո անունով կարմիր հրեշին, թե ինչի համար է մաշկը, ինչպիսին է նա, և թե ինչու պետք է սիրել սեփական մաշկը:
Էլմոյի հետ շփումը ակնհայտորեն չէր կարող չոգևորել Լյուպիտային՝ կինոաստղը Instagram-ում կադրեր է հրապարակել նկարահանման հրապարակից: