Friday, 29 03 2024
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը

Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալի առողջական վիճակը շարունակում է վատ լինել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ֆինանսական բուրգի գործով դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվեց գործով 2 տուժող՝ Արտակ Գալստյանը և Մուշեղ Սաֆարյանը:

Գալստյանը դատարանում հայտնեց, որ Արթուր Անդրեասյանը իրեն դեռ 720 հազար ԱՄՆ դոլար է պարտք, որը մնացել է Արթուրին պատկանող ավազահանքի 50 տոկոս բաժնեմասն իր անունով գրանցելուց և ընթացքում այլ գումարներ վճարելուց հետո: «Արթուրը, օգտվելով իր հանդեպ իմ վստահությունից, ամսվա կտրվածքով 10 հազար դոլար իբր տոկոս էր վճարում, բայց դրան զուգահեռ էլ 50 հազար դոլար էր վերցնում»,- ասաց տուժողը:

Մյուս տուժող Մուշեղ Սաֆարյանը, որն Արթուրի որդու կնքահայրն է, իր ցուցմունքներում ավելի ներողամիտ էր ամբաստանյալի հանդեպ: Նա ընդհանուր առմամբ պատմեց, թե ինչպես է եղել դեպքը, ինչպես է Արթուրը ներդրումներ կատարել իրենց երկուսին պատկանող ավազահանքում, ինչպես է պարբերաբար իրենից գումարներ վերցրել և վերադարձրել: Սակայն վերջին հաշվով Արթուրը Սաֆարյանին 50 հազար ԱՄՆ դոլար է պարտք, որը ներկա պահին, տուժողի խոսքով, ստանալու ցանկություն չունի:

Սաֆարյանը դատարանում հայտարարեց, որ անգամ քաղհայց չի ներկայացնում իր գումարները հետ ստանալու պահանջով՝ թերևս հաշվի առնելով իրենց բարեկամությունը: «Ես մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչ կատարվեց, ինչպես եղավ այս ամբողջ պատմությունը, ոնց կուտակվեցին Արթուրի պարտքերը: Հենց ես այս ամենը մարսեմ, ինձ համար հասկանալի լինի, թե ինչ կատարվեց, նոր կորոշեմ՝ ինչ անել»,- հայտարարեց Սաֆարյանը:

Երկու տուժողների հարցաքննությունից հետո ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը հայտարարեց, որ գլխացավեր ունի, խնդրեց դատական նիստը հետաձգել: Սակայն դատարանը 10 րոպեով ընդմիջեց նիստը, որից հետո ամբաստանյալի պաշտպան Մնացական Սարգսյանը միջնորդեց իրեն ժամանակ տրամադրել՝ միջնորդություն ներկայացնելու, միջնորդության համար հարցումներով դիմելու և դրանց պատասխանները ստանալու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 6-ին:

Նշենք, որ առողջական խնդիրների պատճառով Արթուր Անդրեասյանը այս օրերին գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում՝ որոշել է ոստիկանությունում արդեն նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված՝ իր անձի հանդեպ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում