Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անհամատեղելի՞, թե՞ ոչ համատեղ հանրահավաք

Ոչ իշխանական ուժերի համատեղ հանրահավաքից Դաշնակցության հրաժարումն աժիոտաժ է առաջացրել հանրության շրջանում, ինչը, սակայն, որոշակի առումով անհասկանալի է:

Խնդիրն այն է, որ Դաշնակցությունն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման քաղաքական սկզբունքային դիրքորոշմամբ և փոխում քաղաքական ճամբարները: Երկրորդ՝ նոր չէ, որ հայտնի դարձավ Դաշնակցության տարակարծությունը սահմանադրական փոփոխությունների մասով, հետևաբար համատեղ հանրահավաքին չմասնակցելը սպասելի էր:

Այստեղ խնդիրն այժմ այն է, թե ինչ է լինելու ՀՅԴ-ի և մյուս ուժերի համագործակցությունը հետագայում: Այսինքն՝ համատեղ հանրահավաքը բացառությո՞ւն էր մյուս հարցերի համեմատ, թե՞ առիթ, պատրվակ, որով սկսվում է Դաշնակցության հեռացումը ոչ իշխանական մյուս ուժերից, ինչը պայմանավորված է գուցե նրանով, որ այս ուժերի շարքում ՀՅԴ-ն չի տեսնում իր համար խորհրդարանական մանդատները պահելու հեռանկարներ: Տեսնո՞ւմ է այդ հեռանկարները իշխանությունների հետ համագործակցության մեջ: Միգուցե դա կերևա ժամանակի ընթացքում, երբ պարզ լինի իշխանությունների հետ ՀՅԴ-ի համագործակցության չափը:

Միևնույն ժամանակ քառյակում երևի պետք է շնորհակալություն հայտնեն ՀՅԴ-ին, որ հեռանում է հիմա և ոչ թե, ասենք, ավելի պատասխանատու մի պահի: Այսինքն՝ քառյակում մնացածները ըստ էության կարող են ասել, որ ՀՅԴ-ի հեռանալու ֆոնին իրենց մնալը վկայում է, որ իսկական ընդդիմադիրն իրենք են: Չէ՞ որ Հայաստանում վերջին հաշվով պայքարը ոչ թե իսկական իշխանություն դառնալու համար է, այլ իսկական ընդդիմության կարգավիճակում հաստատվելու:

Եվ մեկ այլ հետաքրքրական հարց կարող է լինել, թե արդյոք կգտնվի՞ ՀՅԴ-ին փոխարինող, ավելի կոնկրետ՝ «Օրինաց երկի՞ր»-ը կզբաղեցնի՞ ՀՅԴ-ի տեղը, թե՞ ոչ:

 

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում