ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագիրը կարող են իրագործել 3 տարվա ընթացքում: «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև երեքշաբթի օրը վավերացված ասոցացման համաձայնագրի իրագործումը պետք է ավարտվի մինչև 2017թ.:
Միաժամանակ, նախարարների կաբինետի մամլո ծառայության տեղեկությամբ՝ Ուկրաինայի կառավարությունը սեպտեմբերի 17-ին՝ նիստի ժամանակ, որոշում է ընդունել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի իրագործման ծրագրի հաստատման մասին: