ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի գործունեության համար իրավական հիմքերը, որը ստեղծվում է Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, կասկած են հարուցում: Իրանական «Թասնիմ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը:
«Կոալիցիայի լեգիտիմությունը միջազգային իրավունքի տեսանկյունից մեծ հարցականի տակ է,- ասել է Աֆհամը:- Այն ձևավորվել է առանց դրա համար գոյություն ունեցող ՄԱԿ-ի մեխանիզմների կիրառման»: