ԱՄՆ արդարադատության նախարարության հատուկ հանձնաժողովը ստուգում է՝ ամերիկացի իրավապահները հակվա՞ծ են ռասիզմի, թե՞ ոչ: Ինչպես հայտնել է գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, նման քայլը կապված է Ֆերգյուսոնի իրադարձությունների հետ (օգոստոսի 9-ին ոստիկանը կրակել էր 18-ամյա աֆրոամերիկացու): Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Ըստ դատախազի՝ Ֆերգյուսոնում տեղի ունեցածը համոզել է իրեն, որ նման միջոցառումների անհրաժեշտությունն ակնհայտ է: Նրա խոսքով՝ հանձնաժողովը, որում կներառվեն քրեական արդարադատության հարցերով փորձագետներ, պետք է ստուգումներ անցկացնեն երկրի 5 քաղաքներում: Դրանց թվում կլինեն Սենթ Փոլը և Մինեապոլիսը (Մինեսոթա): Մյուս քաղաքների մասին պաշտոնապես չի հայտարարվել:
Մասնագետները հարցուփորձ կանեն տեղի բնակիչներին, կուսումնասիրեն վիճակագրությունը՝ կապված ռասայական հարցերի հետ, որից հետո հանձնաժողովն իր խորհուրդները կներկայացնի ամբողջ երկրի մասշտաբով: