Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի թաքցրել, որ ակնկալում է «Ռեալ»-ի ձախողումն այս մրցաշրջանում:
«Հուսով եմ՝ մրցաշրջանը թիմիս համար հաջող կլինի: Թե ինչ են անում մյուսները, ինձ չի հետաքրքրում: Կլինեմ անկեղծ. ուզում եմ, որ «Ռեալ»-ը պարտվի բոլոր խաղերում»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 3 տուրերում «Բարսելոնա»-ն վաստակել է 9 միավոր, «Ռեալ»-ը՝ 3:
Էնրիկեն մարզական կարիերայում հանդես է եկել թե՛ «Ռեալ»-ում, թե՛ «Բարսելոնա»-ում: