Թուրքիան կշարունակի բարեփոխումները ԵՄ-ին անդամակցելու նպատակով՝ ասել է ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզքըրը: Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ անդամակցությունը ԵՄ-ին Անկարայի համար ռազմավարական նպատակ է:
Անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցությունները սկսվել էին 2005 թվականին:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտնել էր, որ անդամակցությունը ԵՄ-ին կորցրել է գրավչությունը երկրի քաղաքացիների համար:
Նշվում է, որ Թուրքիան 65 տոկոսով կատարել է իր պարտավորությունները ԵՄ-ի առջև՝ այդ կառույցին անդամակցելու հարցով: