Նյու Յորքի կենտրոնում՝ Ջուզեպպե Վերդի հրապարակում, անցկացվում է արվեստի ամենամյա փառատոնը:
Երեք երեկոյի ընթացքում Վերդիի հրապարակում կհնչեն երգեր հայտնի մյուզիքլներից, հատվածներ տարբեր օպերաներից ու ջազային կատարումներ Մանհեթենի երաժշտության դպրոցից:
Բացի դրանից՝ Նյու Յորքի փառատոնին մասնակցելու կգան Բոստոնի Նոր Անգլիայի կոնսերվատորիայի երաժիշտներ:
Այս տարի կազմակերպիչները որոշել են անցկացնել նաև 3 պոետական երեկոներ:
Փառատոն անցկացնելու գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ:
2006թ. սեպտեմբերին առաջին փառատոնն անցկացվել էր հաջողությամբ: Այն համընկել էր հրապարակում Վերդիի հուշարձանի տեղադրման հետ: