Ահաբեկչության համար 21 տարվա բանտարկության դատապարտված Անդերս Բրեյվիկը մտադիր է ստեղծել ֆաշիստական կուսակցություն ու վերջնագիր է ներկայացրել սեփական հորը՝ կա՛մ նա դառնում է ֆաշիստ, կա՛մ իր հետ այլևս չի շփվի, հայտնում է VG պարբերականը:
Վերջինս հրաժարվում է բանտում հանդիպել հոր՝ Յենս Բրեյվիկի հետ, որը վերջերս գիրք է թողարկել որդու հետ իր հարաբերությունների մասին:
35-ամյա Բրեյվիկը հորն ուղղված նամակում պահանջում է, որ հայրը հրաժարվի իր սոցիալ-դեմոկրատական համոզմունքներից ու միանա նրան, ինչը ահաբեկիչը անվանում է ֆաշիտսական շարժում, գրում է պարբերականը: